Անհատների համար
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ը ֆիզիկական անձանց առաջարկում է ոչ միայն ավանդական բանկային ծառայություններ (փոխանցումներ, ավանդներ, այլ), որոնք հարմարեցված են հաճախորդների անհատական պահանջներին, այլ նաև ներդրումային գործիքների լայն ընտրանի ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաներում: Իր կորպորատիվ հաճախորդների հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց Բանկն առաջարկում է նաև տարատեսակ վարկեր` սպառողական, ավտոմեքենայի ձեռք բերման, ինչպես նաև անշարժ գույքի գնման և վերանորոգման:
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
- Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
- Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:
Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:
Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.
*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 15.10.2009թ. 09:35