Կորպորատիվ հաճախորդներ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է բարձրակարգ ծառայությունների համալիր փաթեթ՝ ելնելով իր կողմից որդեգրած կորպորատիվ բենքինգի սկզբունքներից: Մեր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել ոչ միայն անհատական պահանջներին հարմարեցված ավանդական բանկային ծառայություններից, այլ նաև ընտրություն կատարել ոչ ավանդական ծառայությունների լայն ընտրանու մեջ՝ ֆակտորինգ, ածանցյալ գործիքներ (ֆորվարդ, սվոփ), այլընտրանքային ֆինանսավորում, ֆինանսական խորհրդատվություն և այլն:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդ դառնալը
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
- Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:
Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:
Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.
*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 15.10.2009թ. 09:45