Ֆինանսական միջնորդներ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կարևորում է ֆինանսական շուկայում համագործակցությունը բանկերի և ոչ բանկ ֆինանսական հաստատությունների հետ` նպատակ ունենալով ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխհարաբերություններ:Բանկն ակտիվորեն մասնակցում է ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված ծրագրերին, քննարկումներին և միջոցառումներին: Հանդիսանալով ՀՀ պետական(գանձապետական) պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալ և ստանալով բրոքերային և պահառուական գործունեության լիցենզիաներ` Բանկն իր գործընկերներին առաջարկում է օգտվել ՀՀ և միջազգային արժեթղթերի շուկաներում մատուցվող իր ծառայություններից, ինչպես նաև մասնակցել իր հաճախորդների կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխմանը` տեղաբաշխման խումբ (սինդիկատ) ստեղծելու միջոցով:
Դուք կարող եք օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուց` Ձեր կարիքներին և պահանջներին համապատասխան:
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
- Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տեղեկությունները: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` գրավոր դիմելով Բանկ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ 09:30-17:00 Վ. Սարգսյան 10 հասցեով:
Տեղեկությունները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար չի գանձվում միջնորդավճար, եթե տեղեկությունները տրամադրվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով, իսկ ֆաքսով կամ փոստով առաքելու դեպքում գանձվում է միջնորդավճար ըստ Բանկում գործող սակագների:
Բանկին որևէ բողոք-պահանջ ներկայացնելու համար դիմեք մեզ.