Հաշիվներ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկի ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆիզիկական անձինք կարող են բացել հաշվի հետևյալ տեսակները`
Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր,փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:
Սակագներ
Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ
Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք տեսնել ստորև.
Ավանդների տոկոսադրույքներ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Բանկային ավանդների հատուցման երաշխավորություն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ֆիզիկական անձինք կարող են բացել հաշվի հետևյալ տեսակները`
Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր,փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:
Սակագներ
Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ
Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք տեսնել ստորև.
Ավանդների տոկոսադրույքներ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://www.cba.am/CBA_SITE/downloads/orenk/kanon/kan-802.pdf
Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:
Դեպո հաշիվների սպասարկման սակագներ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելու համար պահանջվող փաստաթղթերը ֆիզիկական անձանց համար`
դիմում*,
անձը հաստատող փաստաթուղթ*,
աոցիալական քարտ (առկայության դեպքում)*,
ստորագրության նմուշի քարտ (ստորագրված բանկի աշխատակցի ներկայությամբ կամ վավերացված նոտարի կողմից),
պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում:
* Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմից վավերացված պատճենով և պահանջվող դեպքերում` նաև ապոստիլով: Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
* Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո:

*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 15.10.2009թ. 14:50