Արտարժույթով և ոսկով գործառնություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում Ձեր արտարժութային փոխարկումների հանձնարարականները կիրականացվ են առավել արդյունավետ պայմաններով` Ձեզ առաջարկելով տեղական և միջազգային շուկաների մրցունակ փոխարժեքներ` ցուցաբերելով անհատական մոտեցում և փոխանակման արագություն:
Փոխարկումն իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ կնքել փոխարկման հայտ` նախապես Ձեր անհատական մենեջերի հետ համաձայնեցնելով փոխարժեքները:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջարկում է նաև կատարման ավելի երկար ժամկետ ունեցող փոխարկային ֆորվարդային գործարքներ և սվոփ ածանցյալ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս խուսափել արտարժույթի փոխարժեքի տատանման ռիսկից, լրացուցիչ միջոցների ներգրավման ծախսերից, դրամական միջոցները սառեցնելուց, թույլ են տալիս պլանավորել և կարգավորել դրամական հոսքերը:
Արտարժութային ֆորվարդ գործարքը Ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել արտարժույթի առք կամ վաճառք ապագայում՝ ֆորվարդային պայմանագրի կնքման օրը Բանկի հետ համաձայնեցված փոխարժեքով:
Արտարժութային սվոփ գործիքը հնարավորություն է տալիս փոխանակել մի արժույթը մեկ այլ արժույթով սվոփ պայմանագրի կնքման օրը և իրականացնել հակադարձ գործարքը նույն փոխարժեքով՝ սվոփ պայմանագրում նախատեսված ժամկետում՝ վճարելով համապատասխան տոկոսադրույքը:
Հանդիսանալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հաճախորդ` Դուք կստանաք նաև միջազգային արժութային շուկայի ընձեռած հնարավորություններից օգտվելու օժանդակություն թե՛ տեղեկատվական ռեսուրսների և թե՛ մասնագիտական խորհրդատվության տեսքով:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից սահմանվածարտարժութային ածանցյալ գործիքներով գործառնությունների փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ * |
|||||||||||
| Forward Rates | |||||||||||
| ISO-ի կոդը | ԱՐՏԱՐԺՈՒՅԹ | 2-7 օր | 8-14 օր | 15-31 օր | 32-62 օր | 63-95 օր | |||||
| առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | առք | վաճառք | ||
| USD | ԱՄՆ դոլար | 362.69 | 366.29 | 362.88 | 367.08 | 362.65 | 368.29 | 362.81 | 371.09 | 362.97 | 374.06 |
| EUR | Եվրո | 465.31 | 476.09 | 465.36 | 478.18 | 465.36 | 482.02 | 465.00 | 487.03 | 465.00 | 495.31 |
| CHF | Շվեյցարական ֆրանկ | 354.90 | 364.93 | 354.80 | 366.86 | 354.55 | 371.15 | 354.10 | 376.30 | 353.61 | 385.19 |
| GBP | Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ | 553.84 | 568.40 | 553.68 | 570.81 | 553.29 | 576.45 | 552.59 | 583.84 | 551.84 | 595.99 |
| RUB | ՌԴ ռուբլի | 11.78 | 12.13 | 11.77 | 12.19 | 11.76 | 12.32 | 11.73 | 12.47 | 11.73 | 12.74 |
| Swap Rates | |||||||||||
| USD | ԱՄՆ դոլար | 11.20% | -2.70% | 11.20% | -2.70% | 9.00% | -0.50% | 9.00% | -0.50% | 9.00% | -0.50% |
| EUR | Եվրո | 12.10% | -3.50% | 12.00% | -2.00% | 10.00% | 0.00% | 10.00% | 0.00% | 10.00% | 0.00% |
| CHF | Շվեյցարական ֆրանկ | 13.40% | 1.50% | 13.40% | 1.50% | 13.50% | 1.50% | 13.50% | 1.50% | 14.00% | 1.50% |
| GBP | Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ | 13.00% | 1.50% | 12.90% | 1.50% | 13.40% | 1.50% | 13.40% | 1.50% | 14.30% | 1.50% |
| RUB | ՌԴ ռուբլի | 12.60% | 1.50% | 11.80% | 2.00% | 12.00% | 2.00% | 11.90% | 2.30% | 12.70% | 1.50% |