Հաշիվներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեր առաջին քայլն է Բանկիծառայություններից օգտվելու ճանապարհին: Այն թույլ է տալիս ընտրելվճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում իրավաբանական անձինք կարող են բացել հետևյալ հաշվի տեսակները`

Բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Բրիտանական ֆունտ ստեռլինգով, Շվեյցարական ֆրանկով և ՌԴ ռուբլով, որոնք Ձեզ թույլ կտան իրականացնել մուտքեր, ելքեր,փոխարկումներ, փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս: Բանկային հաշիվները Ձեզ հասանելի են դարձնում Բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին:
Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:

Բանկային հաշիվների բացման և վարման սակագներ

Հաճախորդների բանկային հաշիվների բացման և վարման ընթացկարգ

Բանկային հաշիվներում առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքների հաշվարկման կարգը և չափը կարող եք տեսնել ստորև.

Ավանդների տոկոսադրույքներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ 

Ձեր հաշում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://www.cba.am/CBA_SITE/downloads/orenk/kanon/kan-802.pdf

Դեպո հաշիվներ` Որպես Հաճախորդի պահառու` Բանկը կազմակերպում է սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող արժեթղթերի և դրանց նկատմամբ Հաճախորդի իրավունքների գրանցումը, հաշվառումն ու պահպանությունը` Բանկում բացված արժեթղթերի հաշվառման հատուկ դեպո հաշիվներում:

Դեպո հաշիվների սպասարկման սակագներ


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցում Բանկի կողմից հաստատված «Հաճախորդների բանկային հաշիվների վարման, այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի հիման վրա, որտեղ արտացոլված են նաև հաճախորդի կողմից պարտավորությունները ժամանակին չկատարելու, կամ որոշ գործողություններ կատարելու(չկատարելու) դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկությունները:


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը իրավաբանական անձանց համար

• դիմում*,
• կանոնադրություն*,
• պետական գրանցման վկայական (առկայության դեպքում` նաև լիցենզիա)*,
•իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպեսնաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատուի, բանկի հետֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանցստորագրությունների նմուշների քարտ (վավերացված իրավաբանական անձիհաշվառման վայրի տարածքային հարկային մարմնի կողմից),
• ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններ կամ որոշումներ*,
• հարկ վճարողի հաշվառման համարի պատճեն*,
• ղեկավար անձանց անձը հաստատող փաստաթղթեր*,
• պատշաճ կերպով ձևակերպված և վավերացված լիազորագիր` հաշվի միջոցները այլ անձի կողմից տնօրինելու դեպքում,
• այլ փաստաթղթեր:

*Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով կամ նոտարի կողմիցվավերացված պատճենով և պահանջվող դեպքերում` նաև ապոստիլով:Պատճենահանվելուց հետո բնօրինակը կվերադարձվի:
* Դեպո հաշիվների բացման համար անհրաժեշտ է հավելյալ դիմում:


Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների  բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո:


*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 20.09.2009թ. 10:15