Դեպոզիտներ

Ավանդային հաշիվներ Մենք առաջարկում ենք ճկուն ժամկետայնությամբ (սկսած 7 օրից) և դրույքաչափերով ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ: Այս գործիքի առավելությունն այլ ներդրումային գործիքների նկատմամբ համեմատական պարզությունն ու հաշվարկման դյուրինությունն է: Ավանդներն առավել հարմարավետ են այն ներդրողների համար, որոնք կոնկրետ ժամանակահատվածների համար նախընտրում են կանխատեսելի եկամուտներ ու նվազագույն ռիսկեր:

Ավանդը Ձեզ հնարավորություն է տալիս ներդրված գումարի դիմաց ստանալ երաշխավորված եկամուտ ֆիքսված ժամանակահատվածի համար: Դուք կարող եք ընտրել ավանդներ ըստ արժույթի տեսակի, մարման ժամանակահատվածի, տոկոսագումարների վճարման տարբերակների:

Նշենք, որ ԱրմՍվիսԲանկում սահմանված են նվազագույն սահմանաչափեր հետևյալ արժույթների համար.

ՀՀ դրամ` սկսած 5,000,000-ից

ԱՄՆ Դոլար`սկսած 10,000-ից

Եվրո` սկսած 50,000- ից

Շվեյցարական Ֆրանկ` սկսած 50,000-ից

Բրիտանական ֆունտ ստերլինգ` սկսած 100,000-ից

Ժամկետային ավանդների պայմանագրերի օրինակելի ձևեր

Ժամկետային ավանդների տոկոսադրույքներ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հաճախորդների հետ ավանդային պայմանագրերի կնքման ընթացակարգ

Ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության` հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ:

Ձեր հաշում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում` http://www.cba.am/CBA_SITE/downloads/orenk/kanon/kan-802.pdf


Ավանդատուի պահանջով ժամկետից շուտ ավանդը վերադարձնելու դեպքում, Բանկը կատարում է վերահաշվարկ 0.5% տոկոսադրույքով (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ), և անհրաժեշտության դեպքում գանձում ավանդի գումարից արդեն իսկ վճարված տոկոսագումարները:



*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 20.06.2009թ. 10:11