Ֆակտորինգ
Ֆակտորինգային գործառնություններ
Բանկային ծառայությունների համաշխարհային շուկայում ֆակտորինգային ծառայությունն ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է:
Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց Ֆինանսավորում ասելով հասկանում ենք գնորդի պարտքի ստացման իրավունքի դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին:
Ֆակտորինգային սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները՝
• հետաձգված վճարումներով առաքումների ֆինանսավորում,Ֆակտորինգ կամ դրամական պահանջի զիջման դիմաց Ֆինանսավորում ասելով հասկանում ենք գնորդի պարտքի ստացման իրավունքի դիսկոնտով (զեղչով) զիջումը Բանկին:
Ֆակտորինգային սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները՝
• դեբիտորական պարտքերի վարում և հաշվառում
• դեբիտորական պարտքի հավաքագրում
• գնորդի կողմից չվճարման ռիսկի ապահովագրում
Վաճառողների համար առավելություններ
- դեբիտորական պարտքի զիջման դիմաց շրջանառու միջոցների ներգրավման հնարավորություն,
- վաճառքների աճին զուգահեռ ֆինանսավորման շարունակական աճ,
- ժամանակին ստացված ֆինանսավորման շնորհիվ արտադրության և/կամ առևտրի ծավալների աճ,
- գնորդներին վճարների հետաձգման պայմանի առաջարկման հնարավորություն և, հետևաբար, գնորդների ավելի լայն շրջանակ և շուկայի մասնաբաժնի մեծացում,
- բյուջետային պարտավորությունների կատարման կարգապահություն. հաճախորդն անհրաժեշտ ֆինանսավորում է ստանում բյուջեի հանդեպ իր պարտավորությունները կատարելու համար, որոնք առաջանում են առաքված, բայց դեբիտորի կողմից դեռևս չվճարված ապրանքների գծով,
- փոխարժեքների տատանման հետ կապված կորուստների բացառում կամ զգալի նվազում,
- կազմակերպչական հարցերի կարգավորում. հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է իրականացնել դեբիտորական պարտքերի կամ վճարի հետաձգման պայմանով առաքված ապրանքների վաճառքների հաշվառման վարումը:
Գնորդների համար առավելություններ
- վաճառողներից ապրանքների և ծառայությունների ստացում` վճարման հետաձգման պայմանով,
- վաճառողների կողմից առաքվող ապրանքների ծավալների և տեսականու աճ առանց լրացուցիչ կապիտալի ներգրավման,
- վաճառողից վճարման հետաձգում ստանալու արդյունքում առաջացած ժամանակավորապես ազատ միջոցների տնօրինման հնարավորություն (Բանկից տոկոսով վարկ ներգրավելու փոխարեն),
- առաքված ապրանքի վճարի ֆինանսավորման ծախսերի կրճատում (ֆակտորինգային ծառայությունների դիմաց վճարում է վաճառողը):

1. Վաճառողը (Բանկի հաճախորդը) իրականացնում է մատակարարումը գնորդին`(դեբիտորին) միևնույն ժամանակ ուղարկելով հաշիվ-ապրանքագիրը:
2. Վաճառողը (Բանկի հաճախորդը) բանկ է ներկայացնում հաշիվ-ապրանքագիրը և բեռնագրային փաստաթղթերը:
3. Բանկը վաճառողին վճարում է գնորդի կողմից վճարման ենթակա գումարի հիմնական մասը` մինչև 90%-ը և գանձում է տոկոսավճարը (զիջվող գումարի մինչև 1.5%*):
4. 30-90 օր հետո գնորդն ամբողջությամբ (100%) վճարում է Բանկին հաշիվ-ապրանքագրի գումարը:
5. Բանկը կատարում է վերջնահաշվարկ. վաճառողին վճարում է գումարի մնացած 10%-ը` պահելով տրամադրված ֆինանսավորման դիմաց աշխատած տոկոսագումարը (փաստացի օգտագործած օրերի դիմաց տարեկան մինչև 20 % * տոկոսադրույքի հաշվարկով):
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը Հայաստանում գործող ֆինանսական հաստատություններից մեկն է, որը մասնագիտացած է դասական ֆակտորինգային ծառայությունների մատուցման մեջ:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ֆակտորինգի հետևյալ տարատեսակները՝

Տեղական ֆակտորինգ (երբ վաճառողն ու գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք են)
- ռեգրեսային ֆակտորինգ (հետպահանջի իրավունքով). եթե Բանկը գնորդից չի ստանում վերջնական վճարը (Հաշիվ/ապրանքագրի գումարը), ապա վաճառողը պարտավորվում է այն վճարել սեփական ռեսուրսներից,
- ոչ ռեգրեսային ֆակտորինգ (առանց հետպահանջի իրավունքի). այս դեպքում առաքման դիմաց վերջնական վճարը (Հաշիվ/ապրանքագրի գումարը) Բանկը ստանում է գնորդից: Այս տարատեսակի դեպքում գանձվում է լրացուցիչ կոմիսիոն վճար: (տես սակագներ):
Միջազգային ֆակտորինգ (երբ վաճառողը կամ գնորդը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ է, իսկ արտերկրի գործընկերը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ է)

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը տարածաշրջանում միակ բանկն է, որն անդամակցում է FCI (Factors Chain International) կազմակերպությանը և առաջարկում է նաև միջազգային ֆակտորինգային ծառայություններ շուրջ 60 երկրում տեղակայաված 244 անդամ-բանկերի միջոցով:
- Արտահանման ֆակտորինգ, որը արտահանողին հնարավորություն կտա մատակարարված ապրանքների դիմաց ստանալ ֆինանսավորում առանց գրավադրման` մատակարարված ապրանքի գումարի մինչև 80%-ի չափով: Մատակարված ապրանքի գումարի մնացած երաշխավորված մասը` 20%-ը, րտահանողը կստանա գնորդի կողմից վճարման օրը:
Արտահանման ֆակտորինգային գործարքի դեպքում արտահանողը (ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ) կօգտվի Վաճառողների համար վերընշված առավելություններից, ինչպես նաև կստանա հավաստի տեղեկատվություն արտասահմանում գտնվող իր գործող կամ պոտենցիալ գնորդի վճարունակության վերաբերյալ: - Ներմուծման ֆակտորինգ, որը հնարավորություն կտա ներմուծողին օգտվել վճարման հետաձգման պայմանից և առանց վարկային ռեսուրսների ներգրավման ավելացնել գնումների ծավալը:
Ներմուծման ֆակտորինգային գործարքի դեպքում ներմուծողը (ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ) կօգտվի Գնորդների համար վերընշված առավելություններից: Ներմուծման ֆակտորինգային գործարքի դեպքում հնարավոր է պահանջվի նաև գրավ:
Ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը ֆակտորինգային սահմանաչափը հաստատելիս առաջնորդվում է ստորև բերված ինպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով:
Օբյեկտիվ գործոններ
Հաճախորդի փորձը ոլորտում, գործընկերոջ հետ համագործակցության փորձը, ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, բանկային հաշիվների շրջանառությունը, գործարքների հաճախականությունը, վարկային պատմությունը և այլն.
Սուբյեկտիվ գործոններՀաճախորդի բիզնեսի ընդունելիությունը և համապատասխանությունը բանկի քաղաքականությանը, հաճախորդի բիզնեսի թափանցիկությունը, կառավարման որակը, համագործակցության զարգացման հեռանկարները և այլն:
Ֆակտորինգային սահմանաչափը տրամադրվում է համաձայն հիմնական պայմանների, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ֆակտորինգային դիմումի դեպքում ֆակտորինգային սահմանաչափ հաստատող մարմինը, հաշվի առնելով վերը նշված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները կարող է շեղվել նշված պայմաններից կամ լրացուցիչ պայմաններ կամ պահանջներ ներկայացնել:

ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ, ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հաճախորդ`
Ֆակտորինգային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին:
Ֆակտորինգային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (զիջված պարտավորությունների կատարման կետանցում, բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում կամ տեղակատվության չտրամադրում, մոնիտորինգի արդյունքների համաձայն Ձեր ֆինանսական վիճակի վատթարացում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողություններ
• ֆակտորինգային պայմանագրի վաղաժամկետ լուծում և հետագա ֆինանսավորման դադարեցում, տրամադրված սահմանաչափի նվազեցում
• տրամադրված սահմանաչափի նվազեցում կամ զրոյացում
• գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև գրավատուի այլ գույքի (առկայության դեպքում) հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը` դրանց վրա դատական կարգով բռնագանձում տարածելու եղանակով (առկայության դեպքում)
• Ձեր պարտապանի, իսկ ռեգրեսային պայմանգիր կնքելու դեպքում նաև Ձեր վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Ձեր վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)
ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՖակտորինգային ծառայություններից օգտվելու արդյունքում հետագայում հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ստորև բերված տեղեկատվությանը, իսկ լրացուցիչ պարզաբանումների համար դիմել բանկի մասնագետներին:
Ֆակտորինգային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում (զիջված պարտավորությունների կատարման կետանցում, բանկին կեղծ տեղեկատվության տրամադրում կամ տեղակատվության չտրամադրում, մոնիտորինգի արդյունքների համաձայն Ձեր ֆինանսական վիճակի վատթարացում և այլն) բանկի կողմից բացի ֆինանսական պատժամիջոցներից գործող օրենսդրության համաձայն կարող են իրականացվել հետևյալ գործողություններ
• ֆակտորինգային պայմանագրի վաղաժամկետ լուծում և հետագա ֆինանսավորման դադարեցում, տրամադրված սահմանաչափի նվազեցում
• տրամադրված սահմանաչափի նվազեցում կամ զրոյացում
• գրավադրված գույքի բռնագանձում և իրացում, ընդ որում, գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հնարավոր է նաև գրավատուի այլ գույքի (առկայության դեպքում) հաշվին պարտավորությունների մարման հնարավորությունը` դրանց վրա դատական կարգով բռնագանձում տարածելու եղանակով (առկայության դեպքում)
• Ձեր պարտապանի, իսկ ռեգրեսային պայմանգիր կնքելու դեպքում նաև Ձեր վերաբերյալ տեղեկատվության գրանցում վարկային ռեգիստրում, ինչը բացասական ազդեցություն կթողնի Ձեր վարկային պատմության վրա և կխոչընդոտի հետագայում ևս վարկային ծառայություններից օգտվելու հարցում (այդ թվում նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից)
* Տվյալ սակագները պայմանական են:Բանկը յուրաքանչյուր հաճախորդի համար առաջարկում է անհատական սակագներ` կախված հաճախորդի և դեբիտորի ֆինանսական վիճակից, ինչպես նաև կանխատեսվող ֆակտորինգային գործարքների քանակից և ծավալներից:
**Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված
տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության
դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն
տարբերակով:
Թարմացվել է` 26.12.2009թ.
17:35