Ներդրումային բանկային ծառայություններ և լուծումներ >>>
Մեր գործունեությունն ուղղված է ներդրողների պահանջներին համապատասխան ներդրումային արդյունավետ լուծումների մշակմանն ու իրագործմանը: Մենք վստահ ենք, որ դրան կարելի է հասնել հաճախորդների հետ սերտ համագործակցության միջոցով` նրանց համար մշակելով բազմազանեցված ներդրումային ծրագրեր, որոնք նպաստում են ներդրված կապիտալի պահպանմանը, ընթացիկ եկամուտների աճին և կապիտալի հետագա արժեքավորմանը:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ն
իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում:
Ներդրումային բանկային ծառայություններ մատուցելու իր ռազմավարական գործառույթի շրջանակներում բանկն աջակցում է տեղական խոշոր ընկերություններին` ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացը կազմակերպել արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման միջոցով: Ֆինանսական միջոցների հավաքագրման այս եղանակը թողարկողներին հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներից և ավելի արդյունավետ կառավարել ձեռնարկության ֆինանսական հոսքերը: Բանկը ֆինանսական շուկա շարունակաբար ներմուծելու է նոր ներդրումային գործիքներ` հաշվի առնելով ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների շահերը:
Ձեր ներդրումային պահանջները լավագույնս բավարարելու նպատակով, խնդրում ենք դիմել մեր մասնագետներին, որոնք ցուցաբերելով անհատական մոտեցում, Ձեզ համար կմշակեն առավել արդյունավետ ներդրումային լուծումներ:

*Հայերեն և
անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ
անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է
ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 14.10.2009թ.
17:23