Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԻՆՈՎԱՑԻՈՆ ԷԹՆԻԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԻՆՈՎԱՑԻՈՆ ԷԹՆԻԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

22.11.2016

Սույն թվականի նոյեմբերի 21-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, ինչպես նաև անձամբ գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի աջակցությամբ տեղի է ունեցել «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի ինժեներական լաբորատորիայի բացումը:

Շուրջ 30 տարի գործունեություն ծավալելով երիտասարդների կրթության, համայնքային, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման ոլորտներում, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն բարձր է գնահատում նորարարության և ՏՀՏ-ի դերը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման և միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացման մեջ:

Կենտրոնի նպատակն է՝
• Մարզերում ՏՀՏ ոլորտի ակտիվացում
• Տնտեսության մեջ ինովացիաների խթանում
• Ստեղծարար մտածելակերպի խրախուսում և աջակցում


Բոլոր իրադարձությունները