Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՅԻ ԵՒ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՅԻ ԵՒ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ

15.02.2017

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղադրվել է էլեկտրոնային վահանակ, որի միջոցով թարգմանվելու են օպերային ներկայացումների տեքստերը: 14.02.17թ.-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի, մասնագետների և լրագրողների մասնակցությամբ առաջին անգամ գործարկվեց նոր վահանակը:

Նշենք նաև, որ առաջիկայում օպերային թատրոնի ճեմասրահում տեղադրվելու են մոնիտորներ, որոնք ներկայացման ընթացքում ուղիղ եթեր են ապահովելու դահլիճից:

Նախագծի հիմնական նպատակը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ դեպի թատրոն հաճախորդների հոսքի ավելացումն է, ինչպես նաև ընդմիջումների ընթացքում ոչ միայն օպերային թատրոնի, այլ նաև այլ մշակութային օջախների ապագա ծրագրերի մասին տեղեկացումը, և մարքեթինգային փոքրիկ ծրագրերի իրականացման շնորհիվ մշակութային օջախի համար որոշակի դրամական հոսքերի ապահովումը:


Բոլոր իրադարձությունները