Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ

04.06.2019

Մշտապես կարևորելով սոցիալական պատասխանատվության դերն ու նշանակությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աշխատակիցները, ավանդույթի համաձայն, Երեխաների պաշտպանության օրվա առթիվ այս անգամ այցելեցին Գավառի մանկատուն:

Աշխատակիցներն ու երեխաները միասին անցկացրեցին տոնական օր՝ լի խաղերով, երգով ու պարով, նվերներով՝ այդպիսով փորձելով ինչ-որ չափով գունավորել երեխաների առօրյան:

Այցից հետո եղավ հերթական համոզմունքն այն մասին, որ մշտապես սեր ու ջերմություն պետք է նվիրել դրա կարիքն ունեցողներին ու անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման երեխաներն ունենան մասնագիտական կրթություն ու լուսավոր ապագա:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը շարունակելու է իր մշտական ուշադրության կենտրոնում պահել կորպորատիվ սոցիալական ծրագրերը՝ ուղղված տարբեր ոլորտների զարգացմանը:


Բոլոր իրադարձությունները