Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

01.06.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 28-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան վեց լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։ Նվիրատվության արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում թանգարան այցելուներին պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի այս նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով` հատկապես այս ժամնակահատվածում երբ լայն տարածում պետք է ստանա ներքին տուրիզմը։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է, և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մեր խորին շնոհակալությունն ենք հայտնում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին՝ այս չափազանց կարևոր նվիրատվության համար։ Աուդիոգիդերի մասին միայն երազել կարելի էր: Այս սարքերը ես դեռևս տեսել եմ 2001թ-ին ԱՄՆ_ում, իսկ այժմ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ մեզ համար սա իրականություն է։ Ներկայումս մենք աշխատում ենք թանգարանի տեքստերի մշակման ուղղությամբ», - նշել է թանգարանի տնօրեն Սոնյա Հարությունյանը:

«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարևորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը», - նշել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ- գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Մայիս ամսվա ընթացքում Բանկի կողմից նվիրաբերվել են նաև 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին և 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին:


Բոլոր իրադարձությունները