Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ՄԵԿԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ

ՄԵԿԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ

27.10.2020

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենիքի շենացման և պաշտպանության գործում յուրաքանչյուրն ունի իր սուրբ պարտականությունը:

Ինչպես հայտնի է Արմսվիսբանկի աշխատակիցները, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչին, նպատակ ունենալով իրենց փոքր ու շարունակական ներդրումն ունենալ հայրենիքի ամրապնդման գործում, մեծ ոգևորությամբ կայացած համատեղ ժողովի ընթացքում միաձայն որոշում էին կայացրել, որ այսուհետ յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն 0,5 տոկոսը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այսօր Արմսվիսբանկը որոշել է, որ ամեն ամիս կրկնապատկելու է Հիմնադրամին աշխատակիցների միջոցներով փոխանցվող գումարները:

Հանուն հզոր հայրենիքի՝ «Արմսվիսբանկ»-ը միանում է նաև «Զինծառայողների» ապահովագրության հիմնադրամի կողմից մեկնարկած «Մեկը երկու դարձնենք» ծրագրին:

Ինչպես հայտնի է, քաջ գիտակցելով հայ զինվորի կողմից վճարվող գինը` հայրենիքի խաղաղության և սերունդների լուսավոր ապագայի համար՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հայաստանում աշխատող յուրաքանչյուր անձ, Հիմնադրամին ամեն ամիս փոխանցում է ամսական 1000 դրամ՝ ապահովագրելով զինվորների կյանքը:

Արմսվիսբանկը մեծ ոգևորությամբ հայտարարում է, որ այսուհետ ամեն ամիս կրկնապատկելու է իր աշխատակիցների կողմից «Զինծառայողների» ապահովագրության հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները:

Միևնույն ժամանակ մեծ հպարտությամբ հայտարարում ենք, որ Արմսվիսբանկի աշխատակիցների նախաձեռնությամբ ամեն ամիս յուրաքանչյուր աշխատակից բացի պարտադիր վճար 1000 դրամից «Զինծառայողների» ապահովագրության հիմնադրամին կփոխանցի լրացուցիչ գումար ևս, որը նույնպես ամեն ամսվա վերջում Բանկը կկրկնապատկի սեփական միջոցներով և կփոխանցի «Զինծառայողների» ապահովագրության հիմնադրամին:

Մեծ գործերը սկսվում են փոքր քայլերից:


Բոլոր իրադարձությունները