«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՖԵԼԻՉԵ ՎԱՐԻՆԻԻ «ՏԱՍՆՀԻՆԳ ԴԻՏԱԿԵՏ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ 04.05.2016
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՖԵԼԻՉԵ ՎԱՐԻՆԻԻ «ՏԱՍՆՀԻՆԳ ԴԻՏԱԿԵՏ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հովանավորությամբ 2016թ.-ի մայիսի 3-13-ը «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում ներկայացնում են շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ ժամանակակից արվեստի և ճարտարապետական տարածքների միավորմանն ուղղված ինքնատիպ հայացքի հետ:




«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ԹԵՄԱՅՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ 18.04.2016
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ԹԵՄԱՅՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

§ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ¦ՓԲԸ-ն հանդես եկավ որպես հովանավոր §Խելացի քաղաք¦ թեմայով կոնֆերանսին, որն իրականացվեց Շվեյցարիայի դեսպանատան կողմից՝ §Ֆրանկոֆոնիայի օրեր 2016¦ ծրագրի շրջանակներում:

Կոնֆերանսի ընթացքում շվեյցարացի և ֆրանսիացի փորձագետները ներկայացրեցին §խելացի քաղաք¦-ի առաջարկներ, որտեղ քաղաքացիները մինիմալ ռեսուրսներով կունենան մաքսիմալ կյանքի որակ՝ հիմնվելով ենթակառուցվածքների խելացի փոխկապակցվածության վրա: Ներկայացվեցին նաև ծրագրեր, որոնք հաջողության են հասել Շվեյցարիայում և աշխարհի այլ երկրներում և ունեն պոտենցիալ իրականացվելու նաև Հայաստանում:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄՐՑԱՆԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐԻՆ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 03.07.2014
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ՄՐՑԱՆԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐԻՆ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Որպես Բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականության բաղկացուցիչ մաս 2014թ. Հուլիսի 3-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Առաջնորդության դպրոցի կողմից կազմակերպված դասական երաժշտության փառատոնի շրջանակներում, երիտասարդ կատարողներին խրախուսելու նպատակով հանդես եկավ որպես հովանավոր: Հովանավորության շրջանակներում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը աջակցեց մրցանակային առաջին տեղը գրաված մասնակցին ուսման վարձի փոխհատուցման հարցում՝ տրամադրելով 80,000 ՀՀ դրամ:


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 23.05.2013
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
<<Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք>> միջոցառման շրջանակներում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը հովանավորեց ընթերցանության հանրապետական մանկապատանեկան 2-րդ մրցույթը՝ արժեքավոր մրցանակներ շնորհելով հաղթող երեխաներին:



Prev. 1 2
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: