«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ 15.04.2019
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ

Ապրիլի 13-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի աշխատակիցները ուղևորվեցին Արագածոտնի մարզ և այցելեցին մարզի 7 եկեղեցիները:

Կարևորելով շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը, մշտական ուշադրության տակ պահելով Բանկի սոցիալական պատասխանատվությունը՝ նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոնների տարածքներում տնկվեցին մի շարք ծառեր, կատարվեցին եկեղեցիների հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Նման իրադարձությունները վստահաբար կրելու են շարունակական բնույթ: Հուսով ենք, որ այս ամենը կոգեշնչի բոլորին և առավել հոգատար վերաբերմունք և ուշադրություն կցուցաբերվի մեր շրջակա միջավայրի հանդեպ:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ 20.03.2019
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

Բանկի նվիրաբերությամբ սահմանամերձ Մովսես համայնքի ներքին թաղամասի ջրագիծը, որը երկար ժամանակ կտրված էր ջրամատակարարումից, վերականգնվել է:

550 մետր երկարությամբ ջրագիծը լիովին փոխվել է նոր խողովակներով և այսօր համայնքի բնակչությունն արդեն օգտվում է ջրամատակարարումից:

Բանկն իրագործեց հերթական կարևոր սոցիալական աջակցությունը և երջանկություն նվիրեց դրա կարիքն ունեցողներին:

Միաժամանակ, Մովսեսի գյուղապետն ու բնակիչները հայտնեցին իրենց շնորհակալությունը Բանկին, Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին և Բանկի ողջ անձնակազմին`այդքան երկար սպասված ջրագիծն կյանքի կոչելու համար:



ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 28.12.2018
ԱՐՄՍՎԻԱԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը և Բանկի աշխատակիցները ամանորյա հրաշք են պարգևել Սահմանամերձ Մովսես գյուղի երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին և խոցելի խավի երեխաներին:

Մասնավորապես՝

1. Սիրիահայ անապահով 21 ընտանիքի տրամադրվեցին նվեր քարտեր,

2. World Vision-ի Secret Santa ծրագրի շրջանակներում 25 անապահով և խոցելի ընտանիքների երեխաներ ստացան իրենց նվերները,

3. Սահմանամերձ Մովսես գյուղի 54 երեխա ունեցավ իր երազած նվերները, բացի այդ գյուղի մշակույթի տանը Բանկի կողմից նվիրաբերվեց համակարգիչ, ձայնային տեխնիկա, գրենական պիտույքներ, գրքեր:

Արմսվիսբանկը մշտապես կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը և աջակցության կարևորությունը ու փորձում հնարավորինս ուրախություն և ժպիտ պարգևել դրա կարիքն ունեցող անձանց:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ 27.10.2018
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Արմսվիսբանկը մշտապես կարևորում է ՀՀ-ում մշակութայի կյանքի ակտիվացումը, որի շրջանակներում արդեն 3-րդ տարին է իր աջակցությունն է ցուցաբերում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպմանը՝ հանդես գալով որպես հովանավոր:
Փառատոնն իրականացվելու է 2018թ.-ի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը, որի ընթացքում ելույթ են ունենալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած հանրահայտ արտիստներ:


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է «ՄԱՆՈՆ» ՕՊԵՐԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ 05.10.2018
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է «ՄԱՆՈՆ» ՕՊԵՐԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը, կարևորելով Հայաստանում մշակութային կյանքի ակտիվացումը, իր աջակցությունն է ցուցաբերել 2018թ.-ի հոկտեմբերի 7-ին և 10-ին «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական» թատրոնում իրականացվող «Մանոն» օպերայի կազմակերպմանը՝ հանդես գալով որպես հովանավոր: Օպերայի հեղինակը ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Մասենեթն է: «Մանոն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1884 թվականի հունվարի 19-ին Փարիզում:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ «ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏՈՒՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ-ՄԱՆԿԱՏՈՒՆ 04.06.2018
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ «ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏՈՒՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ-ՄԱՆԿԱՏՈՒՆ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի աշխատակազմը, կարևորելով սոցիալական պատասխանատվության և միասնական առաքելության սկզբունքները, 02.06.2018թ.-ին Բանկի մի խումբ աշխատակիցներ այցելել են Գյումրու «Թռչունյան Տուն» կրթահամալիր-մանկատուն:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐԸ ԱՄԱՍԻԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 26.01.2018
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐԸ ԱՄԱՍԻԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ամանորի նախաշեմին Արմսվիսբանկը World Vision Հայաստան գրասենյակի միջոցով Ամասիայում ապրող 90 երեխաների նվիրեց փաթեթներ՝ կազմված հեքիաթային գրքերից և ինտելեկտուալ խաղերից: Բացի այդ, նոր գրքերով և խաղերով համալրվեց Ամասիայի տարածաշրջանի մանկապարտեզի գրադարանը, ինչը հնարավորություն կտա հաստատության անձնակազմին ծանոթանալ երեխաների համակողմանի կրթության, դաստիարակության և ժամանցի կազմակերպման նոր մոտեցումներին



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ 27.10.2017
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Կարևորելով Հայաստանում մշակութային կյանքի ակտիվացումը  ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերել 2017թ.-ի հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը իրականցվող Արամ Խաչատրյանի անվան հինգերորդ միջազգային փառատոնի կազմակերպմանը՝ հանդես գալով որպես հովանավոր:


ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ 09.10.2017
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Արամ Խաչատրյան տուն-թանգարանի հավաքածուն արժեքավոր ցուցանմուշներով համալրելու աջակցության համար Թանգարանի կողմից ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին շնորհվել է շնորհակալագիր:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՅԻ ԵՒ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ 15.02.2017
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՅԻ ԵՒ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղադրվել է էլեկտրոնային վահանակ, որի միջոցով թարգմանվելու են օպերային ներկայացումների տեքստերը: 14.02.17թ.-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի, մասնագետների և լրագրողների մասնակցությամբ առաջին անգամ գործարկվեց նոր վահանակը:




1 2
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: