Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՌՕՐՅԱ ՀՐԱՇԱԼԻ ԱՐՇԱՎԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԵՌՕՐՅԱ ՀՐԱՇԱԼԻ ԱՐՇԱՎԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

26.09.2012
2012թ. սեպտեմբերի 21-23-ը տեղի ունեցավ երկար սպասված ու հիրավի անմոռաց արշավ դեպի ԱՐՑԱԽ աշխարհ:

Իր հերթական արշավային ծրագրի շրջանակներում Արմսվիսբանկի աշխատակիցները ապրեցին անմոռանալի օրեր, որի ընթացքում հնարավորություն ունեցան զմայվելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գեղատեսիլ բնությամբ և հայոց պատմամշակույթային հնագույն կոթողներով: Ուղևորության ընթացքում հնարավորություն ընձեռնվեց շրջել Լեռնային Ղարաբաղով` այցելեցին Գանձասար, Տիգրանակերտի պեղումնավայր և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի և ծանոթացան Ստեփանակերտի տեսարժանություններին: Բարձր գնահատելով Արմսվիսբանկի կորպորատիվ ոգին, որը հանդիսանում է Բանկի կարևորագույն արժեքներից մեկը, Արմսվիսբանկի անձնակազմը ոչ միայն միասին աշխատում է, այլև միասին հանգստանում:

Այս միջոցառումը հնարավորություն տվեց Բանկի աշխատակիցներին նպաստել Բանկի առողջ թիմային ոգու ամրապնդմանը: Ուրախ և ակտիվ հանգստից հետո բոլորը ստացան դրական լիցքեր հետագա նորանոր նվաճումների համար:


Բոլոր իրադարձությունները