Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՈՒՐԱԽ ԱՐՇԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԲՆԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՈՒՐԱԽ ԱՐՇԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԲՆԱՇԽԱՐՀՈՒՄ

26.06.2012
Բարձր գնահատելով Արմսվիսբանկի կորպորատիվ ոգին, որը հանդիսանում է Բանկի կարևորագույն արժեքներից մեկը, Արմսվիսբանկի անձնակազմը ոչ միայն միասին աշխատում է, այլև միասին հանգստանում:

Առողջ ապրելակերպի շրջանակներում ամառային հերթական արշավային ծրագիրն Արմսվիսբանկն իրականացրեց 2012թ-ի հունիսի 23-ին հետևյալ երթուղիով` Արագածոտնի մարզ` Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը, Բյուրական: Այս միջոցառումը  հնարավորություն տվեց Բանկի աշխատակիցներին ծանոթանալ հայոց պատմամշակութային կոթողներին, հիանալ հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ բնությամբ և նպաստել Բանկի առողջ թիմային ոգու ամրապնդմանը: Ուրախ և ակտիվ հանգստից հետո բոլորը ստացան դրական լիցքեր հետագա հաղթանակների և նորանոր նվաճումների համար: Այսպիսով, ևս մեկ էջ ավելացավ Արմսվիսբանկ ընտանիքի ջերմ և ուրախ հուշերում:

Բոլոր իրադարձությունները