Իրադարձություններ
“ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-Ի 2012Թ.-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՔՆՆԱՐԿՈՒՄ

“ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ-Ի 2012Թ.-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05.03.2012
2012թ. մարտի 2-4-ը Աղվերանի Փարք Ռեզորթ հյուրանոցում կազմակերպվեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի 2012թ.-ի ռազմավարական խնդիրների արտագնա քննարկում: Եռօրյա միջոցառման ընթացքում Բանկն ամփոփեց նախորդ տարվա կատարողականը, քննարկեց Բանկի մրցակցային դիրքերը, ուժեղ և թույլ կողմերը,  ձեռքբերումներն ու ապագայի անելիքները Բանկի ռազմավարական զարգացման տեսանկյունից: Ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան առանձին ելույթներով' քննարկելով իրենց ստորաբաժանումների ռազմավարական պլանները, առկա հիմնահարցերն ու դրանց լուծման ուղիները:

Բանկը կարևորում է նմանատիպ միջոցառումները, որոնք նպաստում են առողջ թիմային ոգու ամրապնդմանը և ազատ ոճի քննարկումների միջոցով նոր գաղափարների ձևավորմանը:

Բոլոր իրադարձությունները