Իրադարձություններ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ:

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ:

28.02.2012
Մրցույթը նախաձեռնել էին Էդիտ - Պրինտ հրատարակչությունը և Երևանի քաղաքապետարանը: Այս մրցույթը նպատակաուղղված էր հատկապես մանկապատանեկան ընթերցանության զարգացմանն ու գրքի տարածմանը ամբողջ հանրապետությունում: Մրցույթի անաչառ գնահատման համար ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել էին հանրապետության լավագույն մանկավարժները, մանկագիրները և դասագրքի հեղինակները:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնպես սիրով մասնակցեց այդ միջոցառմանը հովանավորելով մրցույթի 2 տարիքային խմբերի 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին' շնորհելով  նրանց մրցանակներ:

Մրցույթի փակման մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 22-ին Ա. Բաբաջանյանի անվան փոքր ֆիլարմոնիայի համերգասրահում:

Բոլոր իրադարձությունները