Իրադարձություններ

ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2011Թ-Ի ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՈՐՈՇՈՒՄ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ

02.09.2011

ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ Տնօրենների Խորհրդի 2011թ-ի հունիսի 20-ի նիստում ընդունվել է որոշում բաժնետերերի ընդհանուր արտահերթ ժողով գումարելու մասին: Ժողովին կարող են մասնակցել 2011թ-ի հունիսի 21-ի դրությամբ Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված բոլոր բաժնետերերը:

   Խորհուրդը հաստատել է Ժողովի օրակարգը Ընկերության կողմից բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ:

   Ժողովը անց է կացվելու հեռակա քվեարկությամբ: Բաժնետերերի կողմից քվեաթերթիկները ստանալուց հետո վերջիններս կարող են ուղարկվել Ընկերության հասցեով (ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25ա) կամ էլեկտրոնային փոստով` ([email protected]): Քվեաթերթիկների ընդունման վերջնաժամկետը 2011թ-ի օգոստոսի 1-ն է:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

   Ընկերության բաժնետերերը կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ Ժողովի օրակարգի հարցերի կապակցությամբ: Նյութերի պատճենները բաժնետերերին կտրամադրվեն համապատասխան պահանջը ներկայացվելու պահից 5 օրվա ընթացքում` փոստով/այդ թվում` էլեկտրոնային/ կամ առձեռն Ընկերությունից:


Բոլոր իրադարձությունները