Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ

03.03.2011
2011թ-ի մարտի 1-ին կայացել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ի կողմից կազմակերպված Բորսայի լավագույն անդամ 2010 մրցանակաբաշությունը: Լավագույնները ընտրվել են բորսայի 25 անդամներից, որոնցից 7-ը ներդրումային ընկերություններ էին, մնացածը` բանկեր:

Պետական պարտատոմսերի շուկայում լավագույն անդամ անվանակարգով բորսայի լավագույն անդամ է ճանաչվել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն: Բորսայի լավագույն մասնակիցներին ընտրելիս  հաշվի են առնվել բորսայի մասնակցի առևտրի ծավալները, կորպորատիվ կուլտուրան, մասնակցությունը բորսայի կողմից կազմակերպվող միջոցառումներին և այլն:

Բորսայի լավագույն անդամ պարգևն ուղղված է ներդրումային ծառայություններ մատուցող այն ընկերությունների խրախուսմանը, որոնք առավելապես ներգրավված են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման գործում եւ հավատարիմ են մնում մասնագիտական էթիկայի կանոններին:

Բոլոր իրադարձությունները