Իրադարձություններ
ՍԵՄԻՆԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԵՄԻՆԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.04.2010
2010 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության անդամների համար "ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ" ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է Բանկի կողմից ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկ) հետ առկա համագործակցության պայմանագրի շրջանակներում տրամադրվող առևտրի ֆինանսավորման գործիքների`  վերաբերյալ սեմինար-քննարկում: Հաճախորդների սպասարկման  դեպարտամենտի տնօրեն Գևորգ Խաչատրյանը մանրամասն տեղեկատվություն բացահայտեց Բանկի գործունեության, Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման շրջանակներում կարճաժամկետ մինչև 12 ամիս ժամկետայնությամբ, 8-10% տարեկան տոկոսադրույքով վարկերի, վերականգնվող և չվերականգնվող վարկային գծերի   տրամադրման առանձնահատկությունների և այլընտրանքների վերաբերյալ:Պարոն Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մասին: Խոսեց նաև ակրեդիտիվների և երաշխիքների թողարկման պայմանների, ինչպես նաև դրանց առավելությունների մասին:

Բոլոր իրադարձությունները