Իրադարձություններ
ՍԵՄԻՆԱՐ ՀՊՏՀ-ՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:

ՍԵՄԻՆԱՐ ՀՊՏՀ-ՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:

06.11.2009
2009 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանողների համար «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներդրումային դեպարտամենտի կողմից կազմակերպվել է Բանկի կողմից արժեթղթերի շուկայում առաջարկվող ներդրումային ծառայությունների վերաբերյալ սեմինար-քննարկում: Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը մանրամասն տեղեկատվություն բացահայտեց Բանկի գործունեության, Բանկի կողմից բրոքերային, պահառության և արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման  ծառայությունների մատուցման առանձնահատկությունների և այլ ընտրանքների վերաբերյալ:

Պարոն Տուրյանը հակիրճ ներկայացրեց կորպորատիվ շուկայի ներկայիս վիճակի և ապագա զարգացումների մասին: Խոսեց նաև պարտատոմսերում ներդրումներ կատարելու առավելությունների, ինչպես նաև ֆոնդային շուկայի ցուցանիշների մասին:

Բոլոր իրադարձությունները