Իրադարձություններ
08.10.2013 <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

08.10.2013 <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

10.10.2013
08.10.2013թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ Բանկի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրվեց <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> տնօրինության նախագահ-գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանի և Համահայկական Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցի կողմից: Նշված հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակն է հանդիսանում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները՝ երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնող արտահանման միտված ձեռնարկությունների համար առաջարկելով համաֆինանսավորման տարբեր փաթեթներ:

Ընդ որում, Ֆինանսավորման համատեղ հեռանկարների ուսումնասիրության գործընթացում կողմերը նույնպես կհամագործակցեն:

Բանկերի ղեկավարները նշեցին, որ համատեղ երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորման արդյունքում լրացուցիչ հնարավորություն կընձեռվի հայրենական տնտեսության զարգացման, ինչպես նաև արտաքին շուկաներում տեղական ընկերությունների մրցունակության բարձրացման խթանման հարցում:

Բոլոր իրադարձությունները