Իրադարձություններ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ –ԻՆ  ՀԱՍՏԱՏՈՂ ԲԱՆԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ –ԻՆ ՀԱՍՏԱՏՈՂ ԲԱՆԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

07.07.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև, սերտ համագործակցության արդյունքում 07.07.2014թ.-ին ՎԶԵԲ-ի կողմից <<Առևտրի ֆինանսավորման ծրագրի>> (Trade Facilitation Programme – TFP) շրջանակներում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ին շնորհվել է հաստատող բանկի կարգավիճակ:
Նոր կարգավիճակում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը կհաստատի արտասահմանյան բանկերի կողմից թողարկվող ակրեդիտիվները և երաշխիքները՝ արտահանողների համար առավել հասանելի դարձնելով առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը:
 Տվյալ համաձայնագրի ստորագրումը վկայում է <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի նկատմամբ ՎԶԵԲ –ի բարձր վստահության դրսևորման մասին: Որպես հավաստիացում հարկ է նշել, որ 2010թ.-ին Բանկի համար <<Առևտրի ֆինանսավորման ծրագրի>> շրջանակներում հաստատված 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափը համագործակցության ընթացքում եռապատկվել է և այժմ կազմում է 9 մլն ԱՄՆ դոլար:
 Բանկն իր հերթին կարևորում է նշված իրադարձությունը, քանի որ համաձայնագրի կնքման արդյունքում ընգրկվում է այնպիսի առաջնակարգ բանկերի շարքում, ինչպիսիք են UBS Bank-ը, Commerzbank-ը, Deutsche Bank-ը և այլն:

Բոլոր իրադարձությունները