Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ

26.09.2014
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին  կայացած «Ֆարմա-Արմենիա էքսպո 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն  Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը համատեղ կնքեցին Համագործակցության հուշագիր: Այսպիսով, «Արմսվիսբանկ»-ը այսուհետ կհանդիսանա Դեղ արտադրողների և Ներմուծողների ասոցիացիայի գործընկեր բանկ։

Հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակներից է հանդիսանում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները դեղագործական շուկայում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար` առաջարկելով անհատական և ճկուն ֆինանսավորման տարբեր լուծումներ ինչպես առևտրի ֆինասնավորման այնպես էլ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում:

Համագործակցությունը խթան կհանդիսանա ոլորտի ակտիվ զարգացմանը միության անդամներին «Արմսվիսբանկ»-ի կողմից փոխշահավետ պայմաններով առաջարկով ծառայությունների մատուցման, ինչպես նաև կողմերի միջև տեղեկատվության փոխանակման շնորհիվ:

Բոլոր իրադարձությունները