Իրադարձություններ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

03.10.2014

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս <<Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն ու արտահանումը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում>> թեմայով:

Տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում կազմակերպվող պրեզենտացիաների, պանել-քննարկումների և հայկական բանկերի կողմից իրականացված առևտրի ֆինանսավորման հաջողված գործարքների օրինակների միջոցով ներկայացվեցին Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:

Կոնֆերանսի ընթացքում, զուգահեռ կազմակերվել էր նաև ցուցահանդես, որի ընթացքում հովանավորները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կողմից առաջարկվող ֆինանսական լուծումները և զարգացնել նոր հաճախորդների հետ հարաբերություններ:

Նշենք, որ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն հանդես է եկել ՎԶԵԲ կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ որպես հովանավոր՝ տրամադրելով 2,500 Եվրո կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքների համար:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած պանել-քննարկումներին իրենց մասնակցությամբ հանդես եկան <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ-Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գ. Խաչատրյանը <<Ֆակտորինգը՝ որպես միջազգային առևտրի ֆինանսավորման լուծում>> թեմայով, ինչպես նաև Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Բարսեղյանը <<Հայկական արտադրատեսակների արտահանման ֆինանսավորումը>> թեմաներով:

Բացի մի շարք պոտենցյալ հաճախորդներից կոնֆերանսին մասնակցում էին նաև ֆինանսական միջնորդներ, տեղական ֆինանսական խորհրդատուներ և պետական պաշտոնյաներ:


Բոլոր իրադարձությունները