Իրադարձություններ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ՈՒ  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ    «ԿՈՎԿԱՍԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

02.06.2015

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետև՝ ՎԶԵԲ) հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև սերտ համագործակցության արդյունքում 02.06.2015թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի և ՎԶԵԲ-ի միջև <<Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի>> շրջանակներում կնքվել  է նոր՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր:
Վերոնշյալ վարկավորման ծրագրի պայմաններին բավարարող ընկերություններին նախատեսվում է տրամադրել ԱՄՆ դոլարով, մինչև 5 տարի մարման ժամկետով, 10-11% տարեկան տոկոսադրույքով վարկեր:
Պայմանագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են սննդի վերամշակման, գյուղատնտեսության, արտադրության, շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին: Տվյալ ծրագրի շրջանկներում տրամադրվող վարկերը ուղղված են այն ընկերություններին, որոնք միջոցառումներ են ձեռնարկում էներգախնայող տեխնալոգիաներ ներդնելու համար: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետությանն ուղղված վարկեր ստացող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ անվճար տեխնիկական աջակցություն և որոշակի պահանջների բավարարման դեպքում նաև ետ ստանալ վարկի գումարի մինչև 15%-ը՝ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող գրանտային միջոցների շնորհիվ:
Հարկ է նշել, որ սույն պայմանագիրը <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության շրջանակներում կնքված թվով չորրորդ պայմանագիրն է, ընդ որում, համագործակցության սկզբից առ այսօր Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքված պայմանագրերի ծավալը կազմում է ավելի քան 20 մլն. ԱՄՆ դոլար: Դեռևս 2010թ.-ին <<ՓՄՁ վարկավորման>> ծրագրի շրջանակներում Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքվել էր առաջին պայմանագիրը՝ 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով: 2010թ.-ին ՎԶԵԲ-ի կողմից Բանկի համար <<Առևտրի ֆինանսավորման ծրագրի>> շրջանակներում հաստատվել էր նաև 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափ, որը համագործակցության ընթացքում եռապատկվել է և այժմ կազմում է 9 մլն ԱՄՆ դոլար: 2014թ.-ին Բանկի և ՎԶԵԲ-ի միջև <<ՓՄՁ վարկավորման>> ծրագրի շրջանակներում լրացուցիչ վարկային ռեսուրսների ներգրավման նպատակով ստորագրվեց ևս մեկ պայմանագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով: Որպես ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացման հավաստիացում՝ 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ին շնորհվեց <<Հաստատող բանկ>>-ի կարգավիճակ:


Բոլոր իրադարձությունները