Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն THOMSON REUTERS ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է  «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն THOMSON REUTERS ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

27.07.2017
ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցների հետ կազմակերպված միջոցառման շրջանակներում միջազգային ֆինանսական շուկայում հայտնի տեղեկատվական ընկերություններից մեկի՝ Thomson Reuters-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է «Տվյալների մատակարարման գծով լավագույն գործընկեր» մրցանակը:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՀՀ տարածքում գործող այն եզակի բանկերից է, որը Thomson Reuters ֆինանսական տեղեկատվական համակարգի իր պաշտոնական կայք-էջում իրականացնում է ՀՀ դրամի և հիմնական արտարժույթների, ՀՀ պետական արժեթղթերի, արտարժութային ֆորվարդային, ինչպես նաև միջբանկային ավանդային տոկոսադրույքների ամենօրյա երկկողմանի անընդհատ գնանշումներ:

Բոլոր իրադարձությունները