Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի և ՎԶԵԲ-Ի ՄԻՋև ԿՆՔՎԵԼ Է ԳԼՈԲԱԼ ԳԼԽԱՎՈՐ ՌԵՊՈ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (GMRA)

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի և ՎԶԵԲ-Ի ՄԻՋև ԿՆՔՎԵԼ Է ԳԼՈԲԱԼ ԳԼԽԱՎՈՐ ՌԵՊՈ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (GMRA)

29.01.2018

2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ ֆինանսական շուկայում առաջին անգամ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագիր (GMRA – General Master Repurchase Agreement):

Վերոհիշյալ համաձայնագրի կնքումը հնարավորություն է ընձեռնում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին ընդլայնել միջազգային շուկաներում ինտեգրման սահմանները՝ արտարժույթով արտահայտված պարտատոմսերի ապահովությամբ ՎԶԵԲ-ից ներգրավելով ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթային ֆինանսավորում:


Բոլոր իրադարձությունները