Իրադարձություններ
ՎԶԵԲ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔԸ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԵՏ

ՎԶԵԲ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔԸ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ՀԵՏ

03.04.2018
• ՎԶԵԲ-ի առաջին հակադարձ ռեպո գործարքը Հայաստանում
• ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով ՀՀ պետական պարտատոմսերի ապահովությամբ
• Գործարքը երաշխավովել Frontclear-ի կողմից
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր առաջին հակադարձ ռեպո գործարքն է իրականացրել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, որը Հայաստանի առաջատար բանկերից է:
ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով գումար մեկ տարի ժամկետով՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ: Գործարքը երաշխավորվում է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացվածառաջատար կազմակերպություններից մեկի՝ Frontclear-ի կողմից, որը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից: Նշենք, որ վերոնշյալ գործարքը Frontclear ընկերության երաշխավորությամբ իրականացված առաջին գործարքն է Հայաստանում:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դինամիկ զարգացող ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 2004 թ.-ին: Բանկը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկի սկզբունքներին, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի ֆինանսական հատվածում բրոքերային ծառայություններին և իրացվելիության կառավարմանը:
Հակադարձ ռեպո գործարքի իրականացումը հանդիսանում է ՎԶԵԲ-ի` ՀՀ դրամի և տեղական կապիտալի շուկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորագույն մաս:
Գործարքը ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ այն իրականացվել է ՎԶԵԲ-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջև 2018թ.-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում:
Գործարքը հնարավոր է դարձել ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ, որը ապահովել է Հայաստանում ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների համար իրավական և կարգավորող դաշտի ներդնումը: Այս իրավական բարեփոխմանը աջակցել են նաև ՎԶԵԲ-ի Տեխնիկական համագործակցության հիմնադրամները:
ՀՀ դրամով արտահայատված ռեպո շուկայում գործունեության ծավալումը մեծ ազդակ է իշխանություններին և միջազգային ներդրողներին, որ ՎԶԵԲ-ը ոչ միայն տրամադրում է տեխնիկական աջակցություն տեղական դրամական շուկաների զարգացման համար, այլ նաև հանդիսանում է այդ շուկաների մասնակից:
Frontclear-ի մասին.
Frontclear-ը ֆինանսական շուկաների զարգացման հաստատություն է, որը կենտրոնացած է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում (EMDC) կայուն և ընդգրկուն միջբանկային շուկաների կատալիզացիայի վրա: Frontclear-ը նպաստում է տեղական ֆինանսական հաստատությունների կողմից միջբանկային շուկաներ մուտք գործելը՝ նրանց վարկային ռիսկի ապահովագրման համար երաշխիքների տրամադրման միջոցով:

Basel III-ին համապատասխան Frontclear-ի երաշխիքները նախատեսում են ISDA-ի պայմանագրերերի վաղաժամկետ դադարեցման և GMRA-ի շրջանակներում համապատասխան պահանջների դիմաց վճարման իրականացում: Նշված երաշխիքներն իրենց հերթին փոխերաշխավորված են KfW-ի կողմից, որը հանդիսանում է AAA վարկանիշ ունեցող զարգացման ֆինանսական հաստատություն է: Երաշխիքները ապահովված են նաև տեխնիկական աջակցության ծրագրով (FTAP):

FTAP-ը իրականացնում է միջբանկային առևտրին խոչընդոտող, գործառնական և երկրի ռիսկերի նվազեցման ուղղությամբ թիրախային և ծրագրավորված գործընթացների ներդրման տեխնիկական աջակցությունբանկերում : Frontclear-ը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից, մասնավորապես BMZ, DFID, FSDA, FMO, EBRD, Proparco և TCX-ի կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.frontclear.com:

Բոլոր իրադարձությունները