Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՏԱԼՈԳ 2017-2018» ՆԱԽԱԳԾԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՏԱԼՈԳ 2017-2018» ՆԱԽԱԳԾԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

18.06.2018

Հունիսի 15-ին «Էրեբունի Բիզնես» կենտրոնում կայացել է «Հայաստանի արտահանման կատալոգ 2017-2018» շնորհանդեսը, որի առաքելությունը Հայաստանում գործող ընկերություններին հնարավորություններ ընձեռել իրենց ապրանքները և ծառայությունները ներկայացնել արտաքին շուկաներում, ինչպես նաև տեսանելի և հասանելի դարձնել օտարերկրյա գործարարներին: Կատալոգում ընդգրկված են ավելի քան հայաստանյան 120 արտահանող ընկերություններ:

Կատալոգի նախագիծը նախաձեռնվել է «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ: Կատալոգը ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ տարածում կգտնի շուրջ 90 երկրում:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նույնպես անմասն չի մնացել նշված նախաձեռնությանը, քանի որ հանդիսանում է Կատալոգի նախագծի գործընկերը և հովանավորը: Շնորհանդեսի ընթացքում զեկույց ունեցավ նաև Բանկի կորպորատիվ ծառայությունների վարչության պետ տիկին Ա. Բարսեղյանը: Վերջինս նշեց, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է ինչպես արտահանմանն ուղղված միջոցառումներին մասնակցությունը, այնպես էլ արտահանողների համար ֆինանսական լուծումների մշակումն ու ներդրումը: Ա. Բարսեղյանը ներկայացրեց արտահանման ոլորտում Բանկի ձեռքբերումները, պրոդուկտները՝ կարևորելով ոլորտի գործընկերների հետ համագործակցության անհրաժեշտությունը:


Բոլոր իրադարձությունները