Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է «ՁԱՅՆԱՂԲՅՈՒՐ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ (ՀԱԿԱ)ԷՍԹԵՏԻԿ ԿՈՂՄԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է «ՁԱՅՆԱՂԲՅՈՒՐ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ (ՀԱԿԱ)ԷՍԹԵՏԻԿ ԿՈՂՄԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

09.07.2018

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն աջակցել է Ցյուրիխի դիզայնի թանգարանի և ՀԱՅՓ փոփ-ափ պատկերասրահի կողմից կազմակերպվող «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» խորագիրը կրող ցուցահանդեսի կայացմանը, որի մեկնարկը տրվել է հունիսի 29-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը (ժամը 11:00-ից 20:00-ն) ք.Երևան, Հանրապետության Հրապարակ 2 հասցեում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք):

Ցուցադրության ընթացքում կցուցադրվեն վերջին 100 տարում Շվեյցարիայիում լույս տեսած 100 քաղաքական պաստառ, ինչպես նաև անկախությունից մինչ օրս լույս տեսած հայկական քաղաքական պաստառներ: Ցուցադրվող գործերը կրկնօրինակներ և փոխառված բնօրինակներ են Ցյուրիխի դիզայնի թանգարանից, Սարդարապատի թանգարանից և Երևանի պատմության թանգարանից:


Բոլոր իրադարձությունները