Իրադարձություններ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՈՒ ՎԶԵԲ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՈՒ ՎԶԵԲ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

20.02.2019

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է ՓՄՁ և GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում վարկավորման 2 նոր պայմանագիր, ընդհանուր` 10 մլն Եվրո գումարի չափով:

ՓՄՁ վարկավորման շրջանակում Բանկն իր հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով բիզնես վարկեր՝ ՀՀ դրամով և մինչև 5 տարի մարման ժամկետով:

GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում Բանկը հաճախորդներին կառաջարկի էներգախնայող նախագծերի ֆինանսավորում` մինչև 7 տարի մարման ժամկետով` արտոնյալ պայմաններով: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը եւ մեղմացմանը ուղղված ներդրումների համար: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ անվճար տեխնիկական աջակցություն և որոշակի պահանջների բավարարման դեպքում նաև ետ ստանալ վարկի գումարի մինչև 20%-ի չափով cashback` Scaling-Up Renewable Energy Programme (SREP) ծրագրի շրջանակում տրամադրվող Strategic Climate Fund (SCF)-ի գրանտային միջոցների շնորհիվ:

Նշենք, որ էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի ֆինանսավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը, որի նպատակն է եղել նպաստել մեր ապագայի բարելավմանը եւ պաշտպանությանը:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունը ակտիվ զարգացել է «ՓՄՁ վարկավորման», «Առևտրի ֆինանսավորման», «Կովկասի էներգաարդյունավետության» ծրագրերի և միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով և արդյունքում կնքվել է 5 պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 35մլն ԱՄՆ դոլար:

Որպես ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացման հավաստիացում՝ 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:


Բոլոր իրադարձությունները