ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (GSP) ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՀԱՅ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 23.05.2016
ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ (GSP) ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՀԱՅ-ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 21-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ակտիվ մասնակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվեց «Շվեյցարական արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) արտոնյալ ռեժիմը և հայ-շվեյցարական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները» թեմայով սեմինար, որին մասնակցում էին դեպի Շվեյցարիա արտահանումների իրականացմամբ հետաքրքրված գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել մասնակիցներին Հայաստանից Շվեյցարիա արտահանվող ապրանքների նկատմամբ (GSP) արտոնյալ ռեժիմի կիրառման պայմանները, մասնավորապես` արդյունաբերական արտադրանքի և մի շարք գյուղատնտեսական մթերքների մասով, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսատուրքի դրույքաչափի արտոնյալ պայմաններ, այդ թվում նաև՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»  ԱՓԲԸ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ  25.03.2016
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԱՓԲԸ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Սույն թվականի մարտի 24-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ արտահանողներին՝ նախաարտահանման գործընթացում, ինչպես նաև հետաձգված վճարման պայմանով արտահանումների պարագայում ՀԱԱԳ-ի կողմից թողարկված ապահովագրական վկայագրի ապահովությամբ ֆինանսավորման նպատակով:



<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է  ՀԱՂԹՈՂ «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ» ԳԵՐԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ 15.02.2016
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՂԹՈՂ «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ» ԳԵՐԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որի շրջանակում պարգեւատրվում են բորսայի եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսեւորած անդամները:




ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ԵՐԵՎԱՆԻ <<ԱԴԱՄԱՆԴ>> ԱՊՐԱՆՔԱ-ՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ <<ԵՐԿԱՐԱՄՅԱ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ>> 26.11.2015
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ԵՐԵՎԱՆԻ <<ԱԴԱՄԱՆԴ>> ԱՊՐԱՆՔԱ-ՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ <<ԵՐԿԱՐԱՄՅԱ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ>>

20.11.2015 թ-ին -ն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին շնորհել է վկայագիր <<Երևանի <<Ադամանդ>> ապրանքա-հումքային բորսա>> ՓԲԸ-ի կողմից, առ այն, որ բորսայի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության արդյունքում Բանկն արժանացել է <<Երկարամյա Վստահելի Գործընկեր>>պատվավոր կոչմանը:



<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ՈՒ  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ    «ԿՈՎԿԱՍԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ 02.06.2015
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՎԿԱՍԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետև՝ ՎԶԵԲ) հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև սերտ համագործակցության արդյունքում 02.06.2015թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի և ՎԶԵԲ-ի միջև <<Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի>> շրջանակներում կնքվել է նոր՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր: Վերոնշյալ վարկավորման ծրագրի պայմաններին բավարարող ընկերություններին նախատեսվում է տրամադրել ԱՄՆ դոլարով, մինչև 5 տարի մարման ժամկետով, 10-11% տարեկան տոկոսադրույքով վարկեր:



21.04.2015Թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ՈՒՄ  ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ  <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ 3 ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 21.04.2015
21.04.2015Թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ 3 ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկ, իր գործունեության ընթացքում կազմկերպել է մի շարք կազմակերպությունների կորպորատիվ արժեթղթերի թողարկում և իրականացրել է շուկա ստեղծողի (մարքեթ-մեյքինգ) ծառայություններ: Ընդ որում, 2014թ.-ին կորպորատիվ արժեթղթերի առաջնային շուկայում իրականացված թողարկումների ծավալի 63%-ը կազմակերպվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից:

2015թ.-ի ապրիլին <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն նախատեսել է երեք տրանշներով թողարկել և տեղաբաշխել իր կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերը՝ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

2015թ. ապրիլի 21-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Բանկը ներկայացրեց իր կորպորատիվ պարտատոմսերի I և II տրանշերի (ընդամենը՝ 5 մլն. ԱՄՆ դոլար ծավալով) տեղաբաշխման արդյունքները և հայտարարեց ապրիլի 27-ին նախատեսվող ևս 5 մլն. ԱՄՆ դոլար ծավալով III-րդ տրանշի թողարկման վերաբերյալ: <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի կողմից նախատեսված 1,000.00 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը թողարկվում են հետևյալ պայմաններով՝


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 09.04.2015
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2015 թվականի ապրիլի 16-ին և ապրիլի 27-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում՝

ապրիլի 16-ին

Առաջին և երկրորդ տրանշներ

ապրիլի 27-ին

Երրորդ տրանշ

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո Բորսայի այլ անդամի կողմից իրականացվելու է նաև շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) գործառույթներ: Նյութի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ստորև նշված հղումներով՝



ՎԶԵԲ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ԻՐ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 25 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ 27.03.2015
ՎԶԵԲ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ԻՐ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 25 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ը, ներգրավված լինելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) և Առևտրի միջազգային պալատի (ICC) կողմից կազմակերպվող Trade Finance e-learning շարունակական ծրագրում 2014թ. շրջանավարտների շրջանում, այս տարի ևս գրանցեց բարձր ցուցանիշ. EBRD Trade Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում Բանկի աշխատակիցներից մեկը, որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, զբաղեցրեց պատվավոր 6-րդ տեղը և նրան հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու վերապատրաստման դասընթացի Վիեննայում:

Հավելենք նաև, որ 2014թ. կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարեկան ժողովին, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ միակը հայաստանյան Բանկերի շրջանում, շնորհվեց գերազանց առաջադիմության հավաստագիր առևտրի ֆինանսավորման ծրագրում ունեցած ակադեմիական բարձր ցուցանիշների համար:



ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ 26.02.2015
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Ս.թ. փետրվարի 24-ին Բանկում տեղի ունեցավ հայտնի իրավաբան, պատմաբան և դիվանագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր տնօրեն Արա Պապյանի «Հայոց պահանջատիրության իրավական հիմքերը» թեմայով սեմինար, որին ներկա գտնվեցին Բանկի ղեկավարությունն ու աշխատակիցները:

Սեմինարին ներկայացվեց հայկական հարցի և հայոց պահանջատիրության խնդիրները, որի հիմքում դրված էին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն Հայաստանի պատմական տարածքների վերականգնման հիմնահարցերը: Սեմինարավարի կողմից Բանկի գրադարանին տրամադրվեց մի քանի հեղինակային գրքեր:

Սեմինարն ամփոփվեց Բանկի գործադիր տնօրենի շնորհակալական ուղերձով և հուշանվերի հանձնմամբ:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԻՄԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ 13.02.2015
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԻՄԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
2015թ. փետրվարի 08-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 8-րդ առաջնությանը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի շախմատի հավաքականը թե թիմային, և թե անհատական պայքարում նվաճել է 1-ին պատվավոր հորիզոնականը։ Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում մեր շախմատիստներին գերազանց և ոգեշնչող հաղթանակի համար:

http://banker.am/?module=article&utility=show_article&id_article=1944&lang=hy




1 2 3 4 5 ... 8
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: