ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ 22.01.2015
ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ
2015թ.-ի հունվարի 21-ին ՎԶԵԲ-ի խորհրդատուի կողմից անցկացվեց Ֆակտորինգային ռիսկերի վերաբերյալ սեմինար հատուկ Արմսվիսբանկի աշխատակիցների համար: Սեմինարը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու ռիսկերի կառավարման ոլորտում առկա նոր մոտեցումներին: Սեմինարին մասնակցեց 23 աշխատակից և բոլորին շնորհվեցին հավաստագրեր:


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ 08.12.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ի ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

Ավարտվել է ՀՀ Ֆինանսաբանկային համակարգի ընկերությունների միջև մինի-ֆուտբոլի XVII առաջնությունը:

Հպարտությամբ հայտնում ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի թիմը զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը: Թիմային ուժեղ ու մարտական ոգով համակված մեր ֆուտբոլիստները հինգ խաղ անընդմեջ հաղթանակներ տանելով մրցաշարում արժանացան նաև <Բարձրակարգ թիմ, բարձրակարգ ֆուտբոլ> անվանակարգին, ինչպես նաև` <Լավագույն թիմի ավագ>, <Լավագույն խաղացող>, <Լավագույն դարպասապահ> տիտղոսներին:




ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՒ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՄՆԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 29.10.2014
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՒ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԻՄՆԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

29.10.2014թ.

Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ մտադրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր Ուոթչլենդ» ընկերության հիմնադիր, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» և «Թեքնոսերտ» ընկերությունների խորհրդի նախագահ Վարտան Սիրմակեսը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլոք:


<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ--ԻՆ <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ  ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 12 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ 24.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ--ԻՆ <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 12 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: ՈՒնենալով Շուկա ստեղծողի կարգավիճակ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:



<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ 07.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս <<Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն ու արտահանումն Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում>> թեմայով:

Հարկ է նշել, որ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն 2010թ. ի վեր հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկերը, իսկ այս անգամ՝ նաև վերջինիս կողմից կազմակերպված կոնֆերանսի հովանավորներից մեկը:

Կոնֆերանսը իր մեջ ներառում էր պրեզենտացիաներ, պանել-քննարկումներ, որոնց ժամանակ հնչեցին նաև առևտրի ֆինանսավորման ոլորտում հայկական բանկերի կողմից իրականացված հաջողված գործարքների օրինակներ՝ ներկայացնելով Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:



<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ 03.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս <<Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն ու արտահանումը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում>> թեմայով:

Տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում կազմակերպվող պրեզենտացիաների, պանել-քննարկումների և հայկական բանկերի կողմից իրականացված առևտրի ֆինանսավորման հաջողված գործարքների օրինակների միջոցով ներկայացվեցին Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:


<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի  ԵՎ  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ  ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ 01.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետև՝ ՎԶԵԲ) հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև սերտ համագործակցության արդյունքում 01.10.2014թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ՓՄՁ վարկավորման հերթական պայմանագիրը:

<<ՓՄՁ վարկավորման>> ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել ՀՀ դրամով, միչև 5 տարի մարման ժամկետով, 300 մլն ՀՀ դրամ գումարը չգերազանցող մինչև 14% տարեկան տոկոսադրույքով վարկեր: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը  ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ  ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ 26.09.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին  կայացած «Ֆարմա-Արմենիա էքսպո 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն  Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը համատեղ կնքեցին Համագործակցության հուշագիր: Այսպիսով, «Արմսվիսբանկ»-ը այսուհետ կհանդիսանա Դեղ արտադրողների և Ներմուծողների ասոցիացիայի գործընկեր բանկ։

Հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակներից է հանդիսանում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները դեղագործական շուկայում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար` առաջարկելով անհատական և ճկուն ֆինանսավորման տարբեր լուծումներ ինչպես առևտրի ֆինասնավորման այնպես էլ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում:

Համագործակցությունը խթան կհանդիսանա ոլորտի ակտիվ զարգացմանը միության անդամներին «Արմսվիսբանկ»-ի կողմից փոխշահավետ պայմաններով առաջարկով ծառայությունների մատուցման, ինչպես նաև կողմերի միջև տեղեկատվության փոխանակման շնորհիվ:


ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԼԱՍՏԻՎԵՐ 08.08.2014
ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԼԱՍՏԻՎԵՐ
<<Արմսվիսբանկ>> ընտանիքի 2014թ-ի արկածներով լի ամառային առաջին քայլարշավը տեղի ունեցավ Հուլիսի 27-ին՝ Վարդավառի օրը, դեպի բնության գողտրիկ մի անկյուն՝ գեղատեսիլ Լաստիվեր: Իջևանից քիչ հեռու գտնվող Ենոքավան գյուղից սկսեցինք մեր հետաքրքիր քայլարշավը: Ամբողջ ճանապարհը լեցուն էր Վարդավառի ուրախ խաղերով: Գեղեցիկ և սաղարթախիտ կանաչի միջով, թռչունների հաճելի դայլայլի ներքո քայլում էինք դեպի «Խաչաղբյուր» գետի ափ:


 «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--ԻՆ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 11 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ 16.07.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--ԻՆ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 11 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 11–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Որպես Շուկա ստեղծող` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:



1 2 3 4 5 6 ... 8
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: