<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ 07.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս <<Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն ու արտահանումն Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում>> թեմայով:

Հարկ է նշել, որ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն 2010թ. ի վեր հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկերը, իսկ այս անգամ՝ նաև վերջինիս կողմից կազմակերպված կոնֆերանսի հովանավորներից մեկը:

Կոնֆերանսը իր մեջ ներառում էր պրեզենտացիաներ, պանել-քննարկումներ, որոնց ժամանակ հնչեցին նաև առևտրի ֆինանսավորման ոլորտում հայկական բանկերի կողմից իրականացված հաջողված գործարքների օրինակներ՝ ներկայացնելով Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:



<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ 03.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս <<Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն ու արտահանումը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում>> թեմայով:

Տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում կազմակերպվող պրեզենտացիաների, պանել-քննարկումների և հայկական բանկերի կողմից իրականացված առևտրի ֆինանսավորման հաջողված գործարքների օրինակների միջոցով ներկայացվեցին Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:


<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի  ԵՎ  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ  ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ 01.10.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետև՝ ՎԶԵԲ) հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև սերտ համագործակցության արդյունքում 01.10.2014թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ՓՄՁ վարկավորման հերթական պայմանագիրը:

<<ՓՄՁ վարկավորման>> ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել ՀՀ դրամով, միչև 5 տարի մարման ժամկետով, 300 մլն ՀՀ դրամ գումարը չգերազանցող մինչև 14% տարեկան տոկոսադրույքով վարկեր: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը  ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ  ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ 26.09.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԴԵՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին  կայացած «Ֆարմա-Արմենիա էքսպո 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն  Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը համատեղ կնքեցին Համագործակցության հուշագիր: Այսպիսով, «Արմսվիսբանկ»-ը այսուհետ կհանդիսանա Դեղ արտադրողների և Ներմուծողների ասոցիացիայի գործընկեր բանկ։

Հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակներից է հանդիսանում ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները դեղագործական շուկայում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար` առաջարկելով անհատական և ճկուն ֆինանսավորման տարբեր լուծումներ ինչպես առևտրի ֆինասնավորման այնպես էլ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում:

Համագործակցությունը խթան կհանդիսանա ոլորտի ակտիվ զարգացմանը միության անդամներին «Արմսվիսբանկ»-ի կողմից փոխշահավետ պայմաններով առաջարկով ծառայությունների մատուցման, ինչպես նաև կողմերի միջև տեղեկատվության փոխանակման շնորհիվ:


ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԼԱՍՏԻՎԵՐ 08.08.2014
ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԼԱՍՏԻՎԵՐ
<<Արմսվիսբանկ>> ընտանիքի 2014թ-ի արկածներով լի ամառային առաջին քայլարշավը տեղի ունեցավ Հուլիսի 27-ին՝ Վարդավառի օրը, դեպի բնության գողտրիկ մի անկյուն՝ գեղատեսիլ Լաստիվեր: Իջևանից քիչ հեռու գտնվող Ենոքավան գյուղից սկսեցինք մեր հետաքրքիր քայլարշավը: Ամբողջ ճանապարհը լեցուն էր Վարդավառի ուրախ խաղերով: Գեղեցիկ և սաղարթախիտ կանաչի միջով, թռչունների հաճելի դայլայլի ներքո քայլում էինք դեպի «Խաչաղբյուր» գետի ափ:


 «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--ԻՆ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 11 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ 16.07.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--ԻՆ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 11 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 11–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Որպես Շուկա ստեղծող` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:


<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ –ԻՆ  ՀԱՍՏԱՏՈՂ ԲԱՆԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ 07.07.2014
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ –ԻՆ ՀԱՍՏԱՏՈՂ ԲԱՆԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև, սերտ համագործակցության արդյունքում 07.07.2014թ.-ին ՎԶԵԲ-ի կողմից <<Առևտրի ֆինանսավորման ծրագրի>> (Trade Facilitation Programme – TFP) շրջանակներում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ին շնորհվել է հաստատող բանկի կարգավիճակ: 
Նոր կարգավիճակում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը կհաստատի արտասահմանյան բանկերի կողմից թողարկվող ակրեդիտիվները և երաշխիքները՝ արտահանողների համար առավել հասանելի դարձնելով առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը:



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ  ԱՌԱՋԻՆԸ  ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ  ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՈՎ 20.06.2014
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԱՌԱՋԻՆԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՈՎ
Արմսվիսբանկը մշակել է Հայաստանի բանկային համակարգի համար նորույթ հանդիսացող «Հուսալի ու եկամտաբեր ներդրումներ» պրոդուկտը, որի գլխավոր բաղադրիչը բարձր եկամտաբերությամբ արժեկտրոնային միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերն են: Ի տարբերություն դասական ավանդների, խնայողության այս տեսակը չի հարկվում՝ հաճախորդին հնարավորություն տալով արդյունավետ և ճկուն կերպով կառավարելու իր ազատ միջոցները: Այս գործիքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն կայուն պարբերական եկամուտներ և ցանկանում են կատարել խնայողություններ։


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն  ՆԵՐԴՐԵԼ Է ՆՈՐ MICROSOFT DYNAMICS CRM ՀԱՄԱԿԱՐԳ 27.05.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՆԵՐԴՐԵԼ Է ՆՈՐ MICROSOFT DYNAMICS CRM ՀԱՄԱԿԱՐԳ



ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, հավատարիմ մնալով հաճախորդների հետ աշխատելու իր գործելաոճին, երաշխավորելով և ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի <<Բևեռ>> ընկերության հետ համատեղ ներդրել է Microsoft Dynamics CRM ծրագրային համակարգը:



«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--Ն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 10 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ 26.05.2014
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»--Ն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 10 –ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
2014թ. մայիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 10 –րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Հիշեցնենք, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից, 2014թ. ապրիլի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը:



1 ... 3 4 5 6 7 ... 9
* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: