Իրադարձություններ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԳՆԱՆՇՎԵԼՈՒ ԵՆ <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ ՀԱՐԹԱԿՈՒՄ

29.06.2015

<<Նասդաք Օէմեքս Արմենիա>> ԲԲԸ կանոնների համաձայն <<Արմենբրոկ>> ԲԲԸ-ին շնորհվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ, ինչը թույլ կտա վերջինիս իրականացնել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ <<Նասդաք Օէմեքս Արմենիա>> ԲԲԸ հարթակում՝ նպաստելով երկրորդային շուկայում վերջիններիս իրացվելիության բարձրացմանը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի արտարժույթով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար՝ 3 տարի մարման ժամկետով և 7,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, երկրորդ թողարկման ծավալը՝ 3 մլն դոլար՝ 4 տարի մարման ժամկետով և 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ երրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 5 տարի մարման ժամկետով և 8,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմել է 1000 (մեկ հազար) ԱՄՆ դոլար:


Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: