Իրադարձություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՆՈՐ <<ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ>>

09.07.2015

Հարգելի հաճախորդ,

Սիրով տեղեկացնում ենք, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, կարևորելով   փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև հաճախորդների սպասարկման որակը բարելավելու նպատակով սույն թվականի հունիսի 15-ից ներդրել է Զանգերի կենտրոն  (call center) ծառայությունը:
Զանգերի կենտրոնի ներդրման շնորհիվ Ձեր հեռախոսազանգերը չեն մնա անպատասխան: Կենտրոնի աշխատակիցները 
• մեծ սիրով կպատասխանեն հաշիվների և քաղվածքների հետ կապված Ձեր բոլոր հարցերին, 
• կներկայացնեն բանկի կողմից մատուցվող ծառայությունները և սակագները, 
• ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, կուղղորդեն Ձեր զանգը համապատասխան մասնագետին: 
Այսուհետ բանկ կարող եք զանգահարել 060 75 70 00 (+37460 757000) հեռախոսահամարով: 
Տեղեկացնում ենք, որ մինչև սույն թվականի հուլիսի 20-ը  Բանկի հին հեռախոսահամարներից կգործեն միայն  հետևյալ հեռախոսահամարները՝ 010-58-44-19 և 010-52-95-93:
Կարևորելով Ձեր կարծիքը՝  ակնկալում ենք Ձեր դիտողությունները և առաջարկները “Զանգերի կենտրոնի” աշխատանքի բարելավման նպատակով: 
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:


Հարգանքներով՝ 
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ


Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: