Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.09.2015

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ 2015թ.-ի հուլիսին Հայաստան կատարած իր այցի շրջանակում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի սեփականատեր, <<Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ>> ընկերության հիմնադիր-սեփականատեր շվեյցարահայ բարերար Վարդան Սիրմակեսը հայտարարել է Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային ծրագիր իրականացնելու իր նախաձեռնության մասին, համաձայն որի նախատեսվում է <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի միջոցով ֆինանսավորել խոշոր, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսների կողմից ներկայացվելիք գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Ծրագրի շրջանակում գործող հիմնական պահանջներն են.

  • Ընդլայնման միտումով կայացած բիզնեսի առկայություն,

  • Սկսնակ բիզնեսի ֆինանսավորումը քննարկման ենթակա է միայն մարզից դուրս գործող կայացած բիզնեսի՝ Շիրակի մարզում ընդլայնման պարագայում,

  • Աշխատատեղերի ստեղծում

Ծրագրի շրջանակում չի նախատեսվում.

  • Գործող վարկերի վերաֆինանսավորում,

  • Շրջանառու միջոցների համալրում

Ֆինանսավորումն իրականացվելու է հետևյալ  պայմաններով՝

  • ԱՄՆ դոլարով,

  • 5% տարեկան տոկոսադրույքով,

  • մինչև 7 տարի մարման ժամկետով և

  • մինչև 2 տարի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետի  հնարավորությամբ:

Օգոստոսին Գյումրու  քաղաքապետարանում Բանկի ներկայացուցիչների կողմից մարզի գործարարներին ներկայացվել է ծրագրի մանրամասները:

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ևս մի քանի հանդիպում մարզպետարանում և քաղաքապետարանում՝ մարզի և քաղաքի գործարարների հետ: Մանրամասների համար կարող եք դիմել <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն՝ Անժելա Բարսեղյանին 060-757-000 (ներքին՝ 140) հեռախոսահամարով:

Ծրագրի պահանջներին և պայմաններին մասնրամասն կարող եք ծանոթանալ այստեղ...

Բոլոր Նորությունները