Նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՀԱԽՑԻԿՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

30.03.2016
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, պահպանելով Հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման և հարմարավետության իր սկուզբունքը, հնարավորություն է ընձեռնում հաճախորդներին օգտվելու անհատական պահախցիկների ծառայությունից` նոր սակագներով և պայմաններով, որոնք կգործեն մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը: 

Եթե հաճախորդը գտնվում է գործուղման կամ արձակուրդի մեջ և ցանկանում է ապահով պահպանել իր արժեքները, ապա անհատական պահախցիկների ծառայությունն անփոխարինելի տարբերակ է:

Սույն ակցիայի շրջանակներում պահախցիկները կտրամադրվեն 450 օր ժամկետով, որի դիմաց կգանձվի 365 օրվա սակագինը: 

Անհատական պահախցիկների ծառայությունն աչքի է ընկնում իր մի շարք առավելություններով` 

• Արժեքների հուսալի և ապահով պահպանում բանկի առանձնացված և հատուկ այդ նպատակների համար նախատեսված տարածքում, 
• Կոնֆիդենցիալություն, 
• Ապահովագրում արժեքների պահպանման հետ կապված տարբեր ռիսկերից, 
• Բանկի հետ համաձայնեցված դեպքերում խոշոր տրաստային գործարքների իրականացում:

 Բանկն առաջարկում է երեք չափերի պահախցիկներ, որոնց տրամադրման պայմանների մասին կարող եք մանրամասն տեղեկանալ այցելելով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ք. Երևան, Վ. Սարգսյան 10 հասցեով կամ զանգահարելով Գործառնական բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 757 000 :

Բոլոր Նորությունները