Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԲԱՑ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.07.2017

Սիրով տեղակացնում ենք, որ 2017թ. հուլիսի 10-ին, սահմանված ժամկետից 4 օր շուտ, ավարտվել է հունիսի 15-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռք բերման բաց բաժանորդագրությունը:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

Թողարկման արժույթ Թողարկման ծավալ Շրջանառության ժամկետ ԵկամտաբերությունՆվազագույն ծավալ
ՀՀ դրամ 2,000,000,0004 տարի 12.75 տոկոս 50,000 դրամ
ԱՄՆ դոլար 10,000,000 7 տարի6.75 տոկոս 100 դոլար
Եվրո 10,000,0006 տարի 5.00 տոկոս 100 եվրո

Հարկ է նշել, որ բաժանորդագրութան արդեն առաջին օրվա ընթացքում տեղաբաշխվել էր Թողարկման ընդհանուր ծավալի ավելի քան 30 (երեսուն) տոկոսը: Ընդ որում, բաց բաժանորդագրության համար հայտերի ընդունումն սկսելու պահից արդեն մեկ ժամ անց սպառվել էր ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ անվանական ծավալով:

Թողարկված պարտատոմսերը ձեռք են բերվել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի, ինչպես նաև անհատ ներդրողների կողմից:

Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված բաց բաժանորդագրության ժամկետի ավարտից /հուլիսի 14-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողների կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:

Արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում ապահովելու նպատակով որպես շուկա ստեղծողներ հանդես են գալու «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն:

Հարկ ենք համարում նշել նաև, որ վերոնշյալ թողարկումը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացված պարտատոմսերի տեղաբաշխման արդեն երկրորդ հաջող փորձն է: Նախորդ թողարկումն իրականացվել էր 2015թ. ապրիլ ամսին, որի ընթացքում տեղաբաշխվեցին ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր ստորև նշված պայմաններով.

Թողարկման արժույթ Թողարկման ծավալՄարման ամսաթիվ Շրջանառության ժամկետ ԵկամտաբերությունՆվազագույն ծավալ
ԱՄՆ դոլար 2,000,00016.04.2018 3 տարի7.50 տոկոս 1,000 դոլար
ԱՄՆ դոլար 3,000,000 16.04.20194 տարի8.00 տոկոս 1,000 դոլար
ԱՄՆ դոլար 5,000,00027.04.20205 տարի 8.50 տոկոս 11,000 դոլար

Բորսայում ցուցակվելուց հետո նշված պարտատոմսերի նկատմամբ երկրորդային շուկայում ձևավորվեց բավական մեծ պահանջարկ, ինչի արդյունքում պարտատոմսերի ընթացիկ գնանշումները հետևյալն են.

Թողարկման արժույթ Թողարկման ծավալՄարման ամսաթիվՄինչև մարում մնացած ժամկետ Տեղաբաշխման եկամտաբերություն Ընթացիկ գնանշումներՓոփոխություն/ տոկոսային կետ
ԱՄՆ դոլար 2,000,00016.04.2018 279 օր7.50 տոկոս 3.50 տոկոս- 4.0
ԱՄՆ դոլար 3,000,000 16.04.2019644 օր8.00 տոկոս4.00 տոկոս - 4.0
ԱՄՆ դոլար 5,000,00027.04.20201021 օր 8.50 տոկոս 4.70 տոկոս- 3.8

Բոլոր Նորությունները