Նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԵՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

16.08.2017

Հարգելի հաճախորդներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) և պոտենցիալ մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները:

2017թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից յոթ գործակալների միջև արժանեցել է ամենաբարձր գնահատականին:

Գնահատման արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://minfin.am/hy/page/arajnayin_dilerner_gortsakalner_/


Բոլոր Նորությունները