Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.02.2018

2017թ. դեկտեմբերի 5-ին «Քափարմ» ՓԲԸ-ի Խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնել «Ագրոքափ 1» փակ մասնագիտացված ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ հաշվի առնելով ներդրումների բացակայությունը: Ֆոնդի դադարեցում նախատեսվում է իրականացնել մինչև 2018թ. մայիսի 17-ը ՀՀ ԿԲ դիմելու, պարտատերերի պահանջներն ամբողջովին կատարելու և ՀՀ ԿԲ Խորհրդի որոշման արդյունքում:

Ֆոնդի փայատերերը և այլ պարտատերերը կարող են «Ագրոքափ 1» փակ մասնագիտացված ներդրումային ֆոնդի կառավարչին պահանջ ներկայացնել օրենքով սահմանված կարգով մինչև 2018թ. ապրիլի 9-ը քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 10 հասցեով:

Ֆոնդի դադարեցման ծախսերն իրականացվելու են հիմնադիր՝ «Քափարմ» ՓԲԸ-ի կողմից: Ակտիվների բացակայության հետևանքով ակտիվների բաշխում չի իրականացվելու:


Բոլոր Նորությունները