Նորություններ

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի 10 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

08.01.2019

Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ցուցակվել է Բանկի 10 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Բանկի SWISB9 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMSWISB29ER0) ներառում են 100,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 72 ամիս է՝ արժեկտրոնային եկամտաբերությունը 6% տոկոսադրույքով, որը կվճարվի եռամյակային պարբերականությամբ:

Բանկը ներկայումս ունի ևս ցուցակված 7 կորպորատիվ պարտատոմսեր՝ տարբեր արժույթներով և եկամտաբերությամբ, որոնց գնանշումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կամ Բանկի կայք էջից։


Բոլոր Նորությունները