Նորություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ը ԻՆՏԵՐՆԵՏ-ԲԱՆԿ (ՆԱԵՎ ՄՈԲԱՅԼ-ԲԱՆԿ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ԱՆՎՃԱՐ

19.03.2019

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար ինտերնետ-բանկ (նաև մոբայլ-բանկ) համակարգի սպասարկումը սույն թվականի ապրիլի 1-ից իրականացնելու է անվճար:

Մոբայլ թոքենները տրամադրվելու են անվճար, իսկ ֆիզիկական թոքենները՝ 6,000 ՀՀ դրամով:

Բանկ-հաճախորդ համակարգի սակագինը շարունակելու է մնալ նույնը՝ ամսական 6,000 ՀՀ դրամ:

Դրանով իսկ խրախուսվում է ինտերնետ-բանկ (նաև մոբայլ-բանկ) համակարգի ակտիվ կիրառումը՝ հաշվի առնելով դրա հնարավորությունները և առավելությունները, որոնք են՝

-  Արագ և հարմարավետ սպասարկում առանց բանկ այցելելու,

-  Ավանդային, քարտային, ընթացիկ և վարկային հաշիվները, դրանց մնացորդները, վարկերի մարման գրաֆիկները իրական ռեժիմում ստուգելու և քաղվածքներ ստանալու հնարավորություն,

-  Կայանման հետ կապված խնդիրների վերացում,

-  Բանկ հասնելու հետ կապված ծախսերի կրճատում, խցանումներից խուսափում, և ժամանակի խնայում:

Ինտերնետ-բանկ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է էլ. փոստի, հեռախոսակապի կամ կապի այլ միջոցներով դիմել բանկ՝ http://www.armswissbank.am/am/contacts/:

 


Բոլոր Նորությունները