Նորություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՂ

06.07.2020

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2020 թվականի հուլիսի 9-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի /թվով երկու տրանշների/ թողարկում և տեղաբաշխում, որտեղ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է գալու որպես տեղբաշխող:

Պարտատոմսերը թողարկվում են ՀՀ դրամով /անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ/ և ԱՄՆ դոլարով /անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար/ համապատասխանաբար` 10.00% և 6.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով:

Տեղաբաշխման ծավալը /անվանական/` 400 մլն ՀՀ դրամ և 4 միլիոն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենալու 09.07.2020թ. Հայաստանի ֆոնդային բորսա տեղաբաշխման հարթակում, ստանդարտ փակ աճուրդի միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am։ Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջերում` www.armswissbank.am և ` www.fastcredit.am հասցեներով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001 և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 10) 510 000 /1070/:

Ազդագիր

ՀՀ ԿԲ որոշում


Բոլոր Նորությունները