Իրադարձություններ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

27.03.2013
Սիրով տեղեկացնում ենք, որ արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում Կենտրանական դեպոզիտարիան, իր կողմից մատուցվող ռեեստրավարման ու պահառության, ինչպես նաև կարգավորվող շուկայում առևտրին մասնակցելու ծառայություններն այսուհետ մատուցելու է Հաշվի օպերատորների և Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամների միջնորդությամբ:
Այդ կապակցությամբ սիրով տեղեկացնում ենք, որ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրի համաձայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին շնորհվել է Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին միջնորդավորել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունները:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: