Իրադարձություններ

ՍԿՍՎԵԼ Է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ-Ի ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԲԱՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

05.12.2012

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն սկսվել է <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ կողմից թողարկված արտարժույթով արտահայտված պարտատոմսերի բաց տեղաբաշխման գործընթացը, որը կիրականացվի 05.12.2012-18.12.2012թթ. ընկած ժամանակահատվածում:Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ կողմից:

Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական տվյալներն են՝

Անվանական արժեք 10,000 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային եկամտաբերություն 10%
Արժեկտրոնի վճարման պարբերականություն կիսամյակային
Շրջանառելիության /մարման/ ժամկետ 36 ամիս
Թողարկման ընդհանուր ծավալ 6,000,000 ԱՄՆ դոլար

Պարտատոմսերի բաց տեղաբաշխմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է պատշաճ կերպով լրացնել պարտատոմսերի ձեռք բերման հայտը՝

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

և ներկայացնել <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ կամ <<ԱՐՑԱԽ ՀԷԿ>> ԲԲԸ գրասենյակ տեղաբաշխման ողջ ժամանակահատվածում ընկած ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը 10:00-17:00-ն:

Պարտատոսերի ձեռք բերման հայտը կարող է ներկայացվել թղթային և էլեկտրոնային տարբերակով կամ Բանկի կայքէջի միջոցով՝ www.armswissbank.am :

Էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացվող հայտը պետք է ներդրողի կողմից ուղարկվի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ underwriting@armswissbank.am , կամ ֆաքսիմիլային կապի միջոցով՝

+374 10 54 06 27 հեռախոսահամարով:

Պարտատոմսերի ձեռք բերման հայտը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում հայտին կից պետք է ներկայացնել նաև ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարումը հաստատող փաստաթուղթը և անձնագրի պատճեն /եթե Դուք չեք հանդիսանում <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ Հաճախորդ/:


Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: